211652_close_icon
views-count1330 դիտում article-date 17:58 17-12-2023

Չնայած Կարմիր ծովի շուրջ ստեղծված լարվածությանը՝ Սուեզի ջրանցքով երթևեկությունն ընթանում է բնականոն հունով

Երթևեկությունը Սուեզի ջրանցքի երկայնքով, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը, ընթանում է բնականոն հունով՝ չնայած Կարմիր ծովի ավազանի հարավային մասում առկա լարվածությանը: Այսպիսի հայտարարություն է արել Սուեզի ջրանցքի ղեկավարությունը։

«Երթևեկությունը ջրանցքով ներկայումս կանոնավոր է», - ասել է գերատեսչության ղեկավար Ուսամա Ռաբիան, որի խոսքերը  մեջբերում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը: 

Նա հավելել է, որ ջրանցքի ղեկավարությունը «ուշադրությամբ հետևում է Կարմիր ծովի տարածքում շարունակվող լարվածության հետևանքներին»:

Ինչպես նշել է Ռաբիան, «նոյեմբերի 19-ից մինչ օրս ջրանցքով անցել է 2128 նավ, նույն ժամանակահատվածում Բարեհուսո հրվանդանով անցել է ընդամենը 55-ը»։ 

Ղեկավարը նշել է, որ, իր կարծիքով, Սուեզի ջրանցքը «մնում է Եվրոպայից Ասիա ամենաարագ և ամենահուսալի ծովային ճանապարհը»։

Նմանատիպ նյութեր