1477 դիտում
16:33 15-12-2023
Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից
Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու պահանջից։
Մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, և կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։
Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։
Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի ստորև նշված հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
11:17 02-04-2024
ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին
7053 դիտում
13:23 08-09-2020
Արցախ մուտք գործելու համար ՊՇՌ թեստը պարտադիր չէ․ մուտքի և ելքի սահմանափակումները հանվում են
5184 դիտում
09:45 11-04-2018
Գործարքի վավերության համար կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ. «Փաստ»
Այս բաժնից
607 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են