211652_close_icon
views-count28415 դիտում article-date 15:57 14-12-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 51-ամյա տղամարդը կրակել է հարևանի ձիու և քուռակի վրա՝ ասելով, որ նրանք չպետք է մտնեն իր հողամաս. տերը ստիպված ձիուն և քուռակին մորթել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Համլետ Հ.-ն որսորդական հրացանով կրակել և վնասել է համագյուղացի 32-ամյա Ռուբիկ Ա.-ին պատկանող ձիուն և նրա քուռակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումը, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իսկ կրակելուց հետո Ռուբիկ Ա.-ն ստիպված է եղել մորթել ձիուն և քուռակին: 

Տեղում պարզվել է, որ կրակելու պատճառը եղել է այն, որ ձիերը մտել են Համլետ Հ.-ի հողամաս, ինչից նեղսրտել է վերջինս ու «մուռը հանել է»՝ ձիերի վրա կրակելով:

Ոստիկանները նրա հետ կատարել են բացատրական աշխատանք, ով ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «Իժ-27 ԵՄ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը: 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր