211652_close_icon
views-count38984 դիտում article-date 14:28 14-12-2023

Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի  վարած Honda մակնիշի մոպեդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Opel-ի վարորդն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր