211652_close_icon
views-count28680 դիտում article-date 20:46 12-12-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանի Դրամատիկական թատրոնի մոտ. Opel-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանը, Արտյոմ Արամյանը, կրտսեր պարեկներ Անդրանիկ Տեր-Գրիգորյանն ու Գոռ Ադամյանը նշված վայրից հեռացրել են մի քանի ավտոմեքենաների, որպեսզի Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը չտարածվի այդ ավտոմեքենաների վրա:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր