211652_close_icon
views-count16354 դիտում article-date 19:15 12-12-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Opel-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. բժիշկները պայքարում են 4 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վերին Արտաշատից դեպի Բերդիկ տանող գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերի և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Գ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 21-ամյա Ալբերտ Խ.-ն, 20-ամյա Էդգար Մ.-ն և 25-ամյա Ֆելիքս Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

 Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։

 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր