211652_close_icon
views-count1087 դիտում article-date 14:45 10-12-2023

Երբ իշխանության եկան քայլող թավիշները, արդեն զգում էի, թե ինչ է սպասվում մեր Հայրենիքին․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«2018-ին հեղափոխություն կոչված խառնակչությունից հետո, երբ իշխանության եկան քայլող թավիշները, արդեն զգում էի, թե ինչ է սպասվում մեր Հայրենիքին...

Բայց երբևիցե չէի պատկերացնում, որ դրանից ընդամենը հինգ տարի հետո կարող էր լինել այնպես, որ մեր ժողովուրդը ոչ միայն հազարավոր նվիրյալների արյամբ ազատագրված Արցախի կորուստն ընդուներ այսքան թեթև ու համերաշխ, այլև հանդուրժեր նրան, ով մաս-մաս օտարելով Երկրից մնացածը, այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը...

Հիմա, այսքանից հետո, ով է մեղավոր, նա,ով ամենօրյա հաճախականությամբ ազգին պարտադրում է խաղաղություն կոչված նվաստացումը, թե՞ մենք (ասել է թե՝ ժողովուրդը), որ աննահանջ հարմարվում ենք այդ նվաստացմանը ...»,- գրել է Հասրաթյանը։ 

Նմանատիպ նյութեր