65311 դիտում
16:28 08-12-2023
Ոստիկանական հատուկ գործողություններ՝ Լոռու մարզում. այն ղեկավարում են ՀՀ ոստիկանապետի տեղակալն ու ոստիկանության զորքերի հրամանատարը. ժամերի ընթացքում հայտնաբերվել են մեծ թվով զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Լոռու մարզում իրականացվում է ուժեղացված ծառայություն:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում են Լոռու մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:
Լոռու մարզում աշխատանքները իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Աշխատանքներում ներգրավված են ոչ միայն ոստիկանության Լոռու մարզային վարչության Լոռու մարզի ոստիկանության տարածքային բաժինների ծառայողները, այլ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Վերջիններիս աշխատանքը ղեկավարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ու ՊԾ Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը:
Վաղ առավոտից ոստիկնաները, որոնց միացել են նաև ոստիկանության զորքերի ծառայողներն ու ժողովրդին հայտնի կարմիր բերետները, ստուգումներ են իրականացնում ավտոմեքենաներում, կասկածելի վայրերում:
Ժամերի ընթացքում հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք, հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, գաղտնի փականով դանակներ, ռետինե ու փայտե մահակներ և արգելված այլ իրեր:
Հայտնաբերվել են նաև թմրամիջոցի նմանվող զանգվածներ:
Մեծ թվով վարորդներ ավտոմեքենաների հետ ունեցել են խնդիրներ, որոնց օգնություն են ցուցաբերել ոստիկաններն ու պարեկները, այդ թվում՝ իրավական:
Մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վանաձորցիներն ասում էին.
«Նման միջոցառումներ պետք է հաճախակի անեն: Հակաիրավական արարքներ կատարողները երբ տեսնում են, որ նման ռեյդերը շարունակական է լինում, կյանքում իրենց թույլ չեն տա, ինչի չէ՝ նաև չեն համարձակվի հակաօրինական արարքներ կատարել: Թե չէ ինչի՞ է նման. մարդ վախում է մութն ընկնելուն պես դուրս գա փողոց, իսկ հիմա ոստիկանների, պարեկներ ու կարմիր բերետների էս գործողոությունները զսպաշապիկ կլինի քրեական տարրերի համար: Լսել ենք, որ ոչ միայն Վանաձորում են նման ռեյդեր անում, այլ նաև Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, ու ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, մեկ ա՝ շարքային վանաձորցին կողմ է նման գործողություններին, քանի որ դրա արդյունքում հայտնաբերվում եմ մեծ թվով զենքեր, նարկոտիկներ»:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9693 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին