211652_close_icon
views-count1069 դիտում article-date 12:58 07-12-2023

Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն:
Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կրկնելով օրեր առաջ իր հայտնած տեսակետը.

«Այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում,  խաղաղությունն այլ կերպ չի լինում։

Այն  պնդումները, որ մենք իրար հետ հակամատել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է: Ապրում ենք մի տարածաշրջանում եւ բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել»,-ասել է Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի, Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն  միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը:

«Պետք է ժամանակ անցնի, Ադրբեջանը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որն իրենք դարձրել են իրենց բրենդային մի բան: Մեզ նույն բանի մեջ չի կարելի մեղադրել, հակառակը, մեր ընդդիմադիրները մեղ մեղադրում են, որ Ադրբեջանի ջրաղացին եք ջուր լցնում, դուք ավելի հանդուրժող եք եւ այլն»,-նշել է Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր