31580 դիտում
19:43 26-11-2023
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. DAF բեռնատարը «Պուշկինյան» 3-րդ ոլորանում կողաշրջվել է. օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Վազգեն Պ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի 3-րդ ոլորան ընկած հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արթուր Աջամյանը, Հովիկ Հարությունյանը և կրտսեր պարեկներ Շավարշ Գալոյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը:
Պարեկները դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի խցանում չառաջանա:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ առկա է եղել վառելիքի արտահոսք:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1939 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)