211652_close_icon

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը

views-count601 դիտում article-date 12:10 02-12-2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դեկտեմբերի 1-ից 5-ը Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Դելիում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի 18-րդ տարեկան համաժողովի շրջանակում անցկացվող Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավար Հասան Զարիրի հետ վարել է համաժողովը։ Հատկանշական է, որ այս տարի ավարտվում է Հայաստանի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահ հանդիսանալու ժամանակաշրջանը և Հայաստանի փոխարեն համանախագահ կդառնա Ճապոնիան։

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների կարևորությունը տարածաշրջանի երկների համար՝ հատկապես դրանց նշանակությունը հարկային եկամուտների հավաքագրման, հարկային կարգապահության բարձրացման և ապօրինի հարկային հոսքերի դեմ պայքարի տեսանկյունից։

ՊԵԿ նախագահը ընդգծել է նաև, որ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման ստանդարտների ներդրումն այլընտրանք չունեն և Հայաստանը եղել և շարունակելու է մնալու առաջամարտիկ այս ստանդարտների ներդրման և շարունակական լավարկման հարցում։ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ Ասիայի նախաձեռնության համանախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության և
համատեղ ջանքերի համար՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել Ասիայի նախաձեռնության անդամ երկրների կողմից սահմանված հավակնոտ ծրագրերը և ռեֆորմները։

Նշենք, որ Ասիական նախաձեռնությունը, որին անդամակցում են 18 երկրներ, ստեղծվել է 2022 թվականին՝ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տարածաշրջանում թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների կիրառումն ավելի նպատակային և հասցեական դարձնելու նպատակով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր