57680 դիտում
20:40 22-11-2023
Էրեբունու ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, որ «խելոք գառը 7 մոր կաթ է ուտում». հայտնաբերվել է զինանոց. ժամանել է Էրեբունու ոստիկանապետը. գործը քննում է բազմաթիվ նման կոչեր հնչեցրած նախկին, սիրված հեռուստահաղորդավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացրել քաղաքացիների հետ տանելով բացատրական աշխատանքներ, որ եթե իրենց մոտ պահվող ապօրինի զենք ու զինամթերքը ներկայացնեն իրավապահներին ու որ պարզվի դրանցով քրեորեն պատժելի արարքներ տեղի չեն ունեցել, ապա այդ քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ու նրանց միացած ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի կողմից բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը, լսելով հեռուստատեսությամբ ոստիկանության կոչը, Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Սովետաշենի նախկին զորամասի պատի տակ» զենք և զինամթերք է թողել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ զորամասի պարսպի հատվածը բավականին մեծ տարածք էր, ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դ. Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի, ապա ոստիկաններին միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի, ավագ պարեկ Գոռ Խամբեկյանի և պարեկ Տաթևիկ Պարոնյանի գլխավորությամբ, գրեթե 1 ժամից ավելի հետախուզական աշխատանքներ էին կատարում և ի վերջո գտան կասկածելի պարկեր, ապա բացելով այն, այնտեղ հայտնաբերել են հակատանկային ականանետ, մեծ քանակի պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ, «Տոզ» տեսակի հրացան, «ՍԿՍ» տեսակի կարաբին, «ՄՈՍԻ» տեսակի կարաբին, մեծ քանակի փամփշտատուփեր, մեծ քանակի փակ վիճակում փամփուշտի արկղեր, «ՊԿ» տեսակի գնդացիրի փող և այլ ռազմամթերք:
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մարտուն Սիմոնյանի և Ասլի Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում քննիչները կատարել եմ դեպքի վայրի զննություն և հայտնաբերված զենք, զինամթերքը Մ. Սիմոնյանի որոշմամբ առգրավվել է:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)