211652_close_icon
views-count11902 դիտում article-date 15:16 22-11-2023

«Հանրային ձայնի» ղեկավարներ Վարդան Ղուկասյանը (Դոգ) ու Արտակ Գալստյանը հորդորում են Երեւանի ավագանին չդարձնել Ազգային ժողով, դահլիճից շշեր չնետել, մազեր չպոկել. Aravot.am

Երեկ այն, ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու նիստում ցնցել է անգամ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Հանրային ձայն» խմբակցությունից Նանա Սարգսյանը։

«Մեր ընդդիմադիր գործընկերները արգումենտ են ընդունել, որ ավագանին չպետք գործի ընտրողից գաղտնի, տեսանք, որ ՔՊ-ն համաձայնվեց չզեկուցվող հարցերը հանրայնացնել»,-ասաց Սարգսյանը։

Նա իր ելույթում անդրադարձավ խմբակցության՝ երեկվա նիստին չմասնակցելուն․ «Մեր՝ նիստը բոյկոտելու պատճառն այն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները մեզ տեղեկացրել էին, որ իրենք նույնպես բոյկոտելու են նիստը, բայց հավաստի աղբյուրներից ունեինք տեղեկություններ, որ ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեն, որ մենք բոյկոտելու ենք, խախտելու են պայմանը, ներկայանալու են նիստին՝ հանրությանն ու կոալիցիային ցույց տալու, որ «Հանրային ձայնն» այլեւս որոշիչ չէ ավագանիում։ Այսինքն` մենք վստահ էինք, որ նիստը կայանալու է՝ անկախ նրանից մենք կգանք, թե՝ ոչ»։

Սարգսյանը չբացառեց, որ ընդդիմադիրների մեծ մասը այդ բանակցության բովանդակությանը տեղյակ չի եղել․ «Հավանաբար որոշակի խումբ որոշել է այդպես ազատվել «Հանրային ձայնից»։ Մամուլով տարածվեց, թե իբր քաղաքապետը քրեական գործ է հարուցել մեր խմբակցության նկատմամբ՝ մեր մասնագիտական լիազորությունները իրականացնելու պատճառով։ «Հանրային ձայնն» այս ընթացքում թաղապետերի եւ այլ պաշտոնյաների հետ վաթսունից ավելի հարցեր է լուծել, մեծ մասը՝ թաղապետերի շնորհիվ։ Եթե այս գործերի համար մեզ պետք է հետապնդեն, խնդրեմ։ Ապացուցել ենք, որ հետապնդումները մեզ չեն կանգնեցում»։

Սարգսյանի ներկայացմամբ՝ նման լուրեր տարածելով ընդդիմադիր ուժը փորձել է ապահովել բարենպաստ պայմաններ երեկվա նիստը բոյկոտելու մեջ «Հանրային ձայնին» ներգրավելու համար․«Մեզ համար դա կանխատեսելի էր։ Բայց մեզ համար անկանխատեսելի էր այն, ինչ տեղի ունեցավ երեկվա նիստում՝ օգտագործելով այնպիսի լեքսիկոն, որը ցնցեց անգամ Վարդան Ղուկասյանին»։ «Հանրային ձայնի» ղեկավարներ Վարդան Ղուկասյանը (մականունը՝ «Դոգ», Ն․Բ․) ու Արտակ Գալստյանը, Սարգսյանի փոխանցմամբ՝ հորդորում են Երեւանի ավագանին չդարձնել Ազգային ժողով, անձնական հարցեր չլուծել, դահլիճից շշեր չնետել, մազեր չպոկել։

Մանրամասն՝ տեսանյութում: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր