Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցությունների. Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Հակոբ Արշակյան
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր, եւ դրա մասին մեր ԱԳՆ-ն անընդհատ մեկնաբանություններ է տալիս, եւ նորությունների դեպքում հայտարարում է: Փաստաթուղթը առաջարկներով գալիս է Երեւան, երեւանից առաջարկներով գնում է Բաքու», - նշեց նա։
Արշակյանը կոչ արեց հետևել ՀՀ ԱԳՆ-ին, եթե նոր մեկնաբանության կարիք լինի՝ ԱԳՆ-ն հանդես կգա դրանով։
«Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմները, որոնք համարել է արդյունավետ, բանակցություններին մասնակցել է եւ դրա մասին հայտարարություններ եւս տրվել են», - ասաց ԱԺ փոխնախագահը։