Պետք է հստակեցվի, որ Հայաստանը չի փորձում խուսափել բանակցություններից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը ՀՀԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ Ձեր կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայեցակարգ ունի՞ Արցախի հիմնահարցի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Փաշինյանի հետ մեր հանդիպման ժամանակ այս հարցի հետ կապված ելակետը գոհացուցիչ էր: Խոսքը գնում էր նրա մասին, որ Հայաստանը պետք է առաջնորդվի Արցախի հարցի լուծման այն տրամաբանությամբ, որ պետք է հիմնվի ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքի վրա:
Հիմա խնդիրներ են առաջացել այն բանի հետ կապված, որ անմիջական բանակցություններ չպիտի տանի վարչապետը, որովհետև չունի այն լիազորությունները, ինչ որ Ղարաբաղից եկած իր նախորդ պաշտոնյաներն են ունեցել: Բայց սա չի կարող որևէ կերպ մեկնաբանվել, որ Հայաստանը փորձում է դրանով խուսափել բանակցություններից: Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է հստակեցվի:
Բացի այդ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները Ադրբեջանը փորձում է շրջանցել՝ նկատի ունենալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, սա չպետք է թույլ տանք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]