38532 դիտում
15:21 20-11-2023
Երևանում թալանել են «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրենի «Ձոր 2» թաղամասում գտվող տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Սուրեն Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Ձոր 2» թաղամասի հասցեներից մեկի կիսակառույց շինության դուռը և այնտեղից գողություն կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում Սուրեն Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողացել են «Ֆոնդիտալ» մոդելի 2 ջեռուցման կաթսա, միջսենյակային դռների փակաները և շինարարական գործիքներ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սուրեն Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրեն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վնասի չափը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
35113 դիտում
18:06 09-01-2021
Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի կառավարիչի և HSBC բանկի բանկային ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)