211652_close_icon
views-count23230 դիտում article-date 10:05 18-11-2023

Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության բնակիչ Աբգար Հ.-ն Արցախի Հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործություն է կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տվյաների՝ նա, լինելով Արցախում, իր մոտ պահվող սառը զենքով սպանել է Արցախի Հանրապետության անչափահաս բնակիչ Ֆեդոր Օ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում առերևույթ հանցանք կատարելու մասին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ուղարկվել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր