211652_close_icon
views-count1057 դիտում article-date 14:40 16-11-2023

ՀԱՊԿ-ի աճպարարությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան. News.am

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, թե այդ կառույցը ինչպես է դիրքավորվում. «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու, երբ այդ կառույցի անդամներից մեկին վտանգ է սպառնում, թե ոչ։ Այդ հարցն ուղղված է ավելի շատ այդ կառույցի այլ երկրներին։ Երբ, որ Հայաստանի հանդեպ գործողություններ իրականացվեց և իրականացվում է, ֆիքսենք, որ ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ը սկսեց պատմել այն մասին, որ ինքը պատրաստ է դիտորդներ ուղարկել, զորավարժություններ անել՝ չհստակոեցնելով, թե որտեղ են այդ զորավարժություններն արվելու: 

Երբ ՀԱՊԿ-ն ասում է՝ մենք պտրաստ էինք, դուք չուզեցիք, իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, որտե՞ղ էին գալու կանգնեին, երբ ասում են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը չի խախտվել: Ո՞նց չի խախտվել: Եթե սահմանի ինչ-որ ամորֆ բան է, ապա որտե՞ղ էր այդ դիտորդական առաքելությունը կանգնելու, եւ ինչն էր դիտարկելու: Այնպես որ, ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ ամեն անգամ, այն բոլոր գործընկերները, որոնք փորձ են անում Ալմաթայի դեկլարացիան, Պրահայի համաձայնությունը ներկայացնել մի կետ, որից հետո իրենք չէին կարող որևէ բան անել, թող հետ նայեն և ասեն, թե ինչ են իրենք արել, երբ այդ ամենը տեղի չէր ունեցել: «Դրանից առաջ ի՞նչ է կատարվել: Խծաբերդը չի՞ եղել, մեր տարածք, որը կարմիր գիծ է, ներխուժում չի՞ եղել: Այդ ժմանակ Ալմաթիի դեկլարացիայի մասին խոսք չի եղել»,-ասաց ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր