1042 դիտում
12:35 16-11-2023
Երբ միաժամանակ ազատություն և խաղաղություն ունենանք, փլվելու է այն նարատիվը, որի վրա կառուցված է ընդդիմության գաղափարաբանությունը․ Կոնջորյան. Tert.am
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի համոզմամբ՝ ՀՀ-ի և հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականը ազատության և խաղաղության միաժամանակյա գոյությունն է։
Ըստ նրա՝ այս տարածքում հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն։
Կոնջորյանը հայտարարեց, որ այսօր մենք ազատություն ունենք և շանս կարող ենք ունենալ ձեռք բերելու նաև խաղաղություն։
«Երբ ՀՀ-ում միաժամանակ ազատությունն ու խաղաղությունը գոյություն ունենան, ջախջախվելու է հարյուրամյակների այն գաղափարաբանությունը, որը հակոտյա է մեր պետության գոյությանը մեր պատկերացումների համատեքստում, դրա համար է այս ամբողջ աղմուկը և՛ Հայաստանում, և՛ ՀՀ-ից դուրս։
Ակնհայտ է, որ մենք ստացել ենք ազատություն, և ակնհայատ է, որ գնում ենք խաղաղության ճանապարհով։ Երբ այս երկուսն ունենանք, այդ ժամանակ փլվելու է այն նարատիվը, որի վրա կառուցված է ընդդիմության գաղափարաբանությունը»,- ելույթում ընդգծեց նա։
Նա նաև նշեց, որ տասնյակներ շարունակ նախկին իշխանությունները զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն, բայց արդյուքնում էլ երկուսից էլ զրկվել են։
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ մեր նման երկրուներում չկա տնտեսական ազատություն, առանց քաղաքական ազատության։ Չկա քաղաքական ազատություն, երբ կա գողապետություն։

Նմանատիպ նյութեր
967 դիտում
17:19 10-06-2024
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
Այս բաժնից
1003 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
586 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը