211652_close_icon
views-count74612 դիտում article-date 15:35 15-11-2023

Արտակարգ դեպք` Երևանում, որն ավարտվեց Արագածոտնի մարզում. ավտոմեքենան առևանգողը վթարի է ենթարկվել, նա հիվանդանոցից փորձում էր հեռանալ, սակայն Շենգավիթի ոստիկանապետի օպերատիվության արդյունքում բռնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նեյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որն այնուհետև ավարտվել է Արագածոտնի  մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 56-ամյա Վարազդատ Հարությունյանի վարած «Գազ 31029» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ջանիկ Մարտիրոսյանի վարած՝ քարով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` դասակի հրանանատար Հարություն Պողոսյանի, ավագ պարեկ Նիկոլայ Նահապետյանի, և կրտսեր պարեկ Վարդան Խամոյանի գլխավորությամբ:

Մինչ պարեկները սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վթարված «Գազ 31029»-ը նոյեմբերի 14-ին Շենգավիթի վարչական տարածքից առևանգված ավտոմեքենան է, և տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանից շտապ մեկնում են «Թալին» բժշկական կենտրոն, ու եթե Շենգավիթի ոստիկանները մի փոքր ուշանային, վիրավորն արդեն բժիշկներին համեզել էր, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, չի ուզում մնալ հիվանդանոցում ու բուժումը կշարունակի տան պայմաններում, ու բժիշկները արդեն համակերպվել էին այդ մտքի հետ, սակայն Շենգավիթի ոստիկանապետի գլխավորությամբ, ինչպես ժողովուրդն է ասում, ավտոմեքենան առևանգողի «մուրազը փորում մնաց»:

Իսկ Արագածոտնի մարզի պարեկներն էլ՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ, կարողացան ժամանակին հասնել դեպքի վայր, քանի որ ինչ-որ անձինք փորձել են ավտոմեքենան շտապ հեռացնել դեպքի վայրից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Վ. Հարությունյանը ոստիկանության Թալինի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ ավտոմեքենան առևանգելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր