Անձնագիրդ տալիս ես, ամաչում էլ ես ասես՝ պետական պաշտոնյա ես, 2024թ ա գալիս, հին անձնագրերով ենք. Ալեն Սիմոնյան. News.am
Սա շատ մեծ խնդիր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի քաղաքացու անձնագրերը դեռ չեն փոխարինվել նոր անձնագրերով:
«Էլ չեմ ասում օդանավկայաններում տեղի ունեցողը, որ երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, մի հատ հասկանում են: Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը նույն իրավիճակում են: Արդեն 2024 թվականն է գալիս, մենք դեռ այս վիճակում ենք: Առաջնային պետք է դրանով զբաղվել»,-ասաց նա: