81664 դիտում
14:20 09-11-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. երեկվանից որոնվող 24-ամյա տղայի դին ոստիկանները հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սայմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների` բաժնի պետ Հարություն Դանիելյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերել են որոնվող՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Ղ.-ի դին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը` բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ Աննա Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Բադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկրարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Փրկարարաները մեծ դժվարությամբ՝ ճոպանի և պատգարակի միջոցով դին մոտեցրել են դիատարին:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Ըստ նախնական տեղեկության՝ երիտասարդ տղան կամրջից ցած նետվելով` ինքնասպան է եղել:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+