211652_close_icon
views-count29506 դիտում article-date 20:20 02-11-2023

Կրակոցներ Երևանում գործող թիվ 83 մանկապարտեզում. պատուհանափեղկերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

 Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում Ա. Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս:
Բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր