1042 դիտում
12:13 02-11-2023
Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի շենքը կփորձեն երկրորդ անգամ օտարել մրցույթով
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրել:
Խոսքը Գյումրիի Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց հասցեում գտնվող 1 968.67 քմ մակերեսով անշարժ գույքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.4527 հեկտար մակերեսով հողամասի մասին է:
Գույքը նախկինում շահագործվել է, որպես ուռուցքաբանական դիսպանսեր, սակայն տևական ժամանակ է չի շահագործվում և ունի հիմնովին վերանորոգման կարիք։
Ներկայացված նախագծով առաջարկվում է Կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:
Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝242 880 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 108 029 դրամ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 733 966.80 դրամը։
Գույքը նախկինում ներկայացվել է օտարման մրցույթով։ Օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 303 600 000 դրամ, սակայն մրցույթը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

Նմանատիպ նյութեր
1058 դիտում
13:33 11-06-2020
Ոստիկանության Մոսկովյան փողոցի շենքը կօտարվի մրցույթով. շենքի տեսքը չի փոխվի
3733 դիտում
22:20 23-08-2020
«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը նորից կփորձեն պայթեցնել
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան