211652_close_icon
views-count949 դիտում article-date 13:18 06-09-2023

Հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է շուրջ 1,5 տրիլիոն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.4 մլրդ դրամով կամ 61.6%-ով

Նմանատիպ նյութեր