211652_close_icon
views-count889 դիտում article-date 07:34 01-11-2023

ՔՊ-ական պատգամավոր կանայք և՛ տուն են գնել, և՛ պետությունից տան վարձի փոխհատուցում են ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…», – ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը:

Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից:

Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել, ե՛ւ տան վարձավճար է ստանում:

Եվ մեզ մնում է միայն հավելել, որ ստում էր պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, երբ ասում էր, թե` ես եւ Արփին տուն գնելուց հետո վարձավճարի փոխհատուցում չենք ստացել: Ստացե՛լ եք:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացել ենք ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր