40452 դիտում
09:28 30-10-2023
Ավտովթար՝ Նուբարաշենի խճուղում. 68-ամյա վարորդը Nissan-ը ավտոշուկայում վաճառելուց հետո գնորդի հետ վթարի է ենթարկվել. նա բախվել է 07-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «ավտոբուսի պարկ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Ժիրայր Ա.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ավետիք Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Հարությունյանն ու Լաերտ Ավետիսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով դեպի Նուբարաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 07-ին, իսկ Nissan-ի վարորդը վերադառնալիս է եղել ավտոշուկայից, որտեղ վաճառել էր Nissan-ը և գնորդներից ժողովրդի լեզվով ասած «բեհ»-ը վերցրել էր, սակայն վթարից հետո գնորդները չգիտեին թե ինչ են անելու:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱՊՊԱ գործակալը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48387 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը