877 դիտում
13:19 26-10-2023
100-հազարական դրամ կստանան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Կարմիր խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով և այլն, մեր հայրենակիցներ են եղել, որ տեղափոխվել են Հայաստան, եւ մենք այս նոր նախագծով որոշում ենք կայացնում՝ մշակելու նաև նրանց տվյալները և նրանց նույնպես հատկացնել 100-հազարական դրամ աջակցությունը: Այս նույնը մենք կիրառել էինք 40000+10000 նախագծի պարագայում, և հիմա որոշում ենք կայացնում 100-հազարական դրամների շահառու դարձնել նաև այս խմբին»,- պարզաբանեց նախարարը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց. «Մենք ոչ միայն, ըստ էության, 100-հազարականների շահառու ենք ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև մեր կարգն այնպիսին էր, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին: Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում ենք ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով»:

Նմանատիպ նյութեր
1460 դիտում
13:16 24-12-2020
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ
1571 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
619 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը