211652_close_icon

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը

views-count1066 դիտում article-date 21:37 23-10-2023
Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:

Նշվում է, որ վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր