211652_close_icon

Ազգակործանը Հայաստանի իշխանությունը զավթեց թուրքական ծրագիրն ի կատար ածելու համար. Գևորգ Ստեփանյան

views-count2047 դիտում article-date 11:05 24-03-2021
Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով նիկոլի էությունը՝ արտահերթ ընտրությունների անցակացումը կարող է ընդդիմադիր դաշտ նետված հերթական խայծը լինել։

Սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումների արդյունքներին տիրապետող պոպուլիստն ամենից շատ է շահագրգռված արտահերթ ընտրությունների չեղարկմամբ։

Ապացուցման կարիք չունի այլևս, որ ազգակործանը Հայաստանի իշխանությունը զավթեց թուրքական ծրագիրն ի կատար ածելու համար և վերջին ակորդն ավարտին հասցնելուց հետո նա այլևս անելիք չունի Հայաստանում։

Վերլուծելով «նիկոլ» տեսակի բարոյահոգեբանական նկարագիրը՝ իրավիճակի հավանական հանգուցալուծում կարող է դիտվել նիկոլի փախուստը՝ մինչ արտահերթ ընտրությունները։

Հ.Գ. Հայաստանն անդունդի եզրին հասցրածը քաջ գիտակցում է յուր ոճիրի մասշտաբները, հետևաբար նաև՝ պատիժը, ուստի հնարավորության դեպքում կփորձի փախուստի դիմել՝ հայ ժողովրդի դատից խուսափելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կասկածելի արտահերթը... Հաշվի առնելով նիկոլի էությունը՝ արտահերթ ընտրությունների անցակացումը կարող է ընդդիմադիր դաշտ...

Posted by Գևորգ Ստեփանյան on Tuesday, March 23, 2021

Նմանատիպ նյութեր