211652_close_icon
views-count1177 դիտում article-date 15:58 23-10-2023

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5000-ը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվել է, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ Քիդրան։

«Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 5087-ի, այդ թվում՝ 2055 երեխա, 1119 կին և 217 տարեց: Բացի այդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 15273 քաղաքացի»,- ասել է Ալ Քիդրան, որի հայտարարությունը տարածել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Մինչդեռ Իսրայելի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը:

Նմանատիպ նյութեր