slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Դանակահարություններ՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի տղան է
211652_close_icon

Դանակահարություններ՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի տղան է

views-count62216 դիտում article-date 10:30 21-10-2023
SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին է:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է:

Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները վերադարձել են հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ պարզել էին, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ էր հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: 

Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով Ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր