211652_close_icon
views-count901 դիտում article-date 20:52 19-10-2023

Փաշինյանը Լիտվայի վարչապետին է ներկայացրել ԼՂ-ում էթնիկ զտումների և 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ շուրջ 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հայտարարության ընթացքում իր խոսքում:

«Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաեւ մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, եւ ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաեւ նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը եւ Եվրամիությանը այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

«Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,-նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր