211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:20 31-01-2024

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին

Լեռնային Ղարաբաղում իսկապես Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է տեղի ունեցել՝ «աշխարհում, միջազգային կազմակերպություններում ով էլ ինչ էլ որ ասի». այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ «էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է իր տները այն հողում, որն իր հայրենիքն է», - հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածն Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:

«Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ որոշ փաստեր ներկայացվեին։
Եթե Երևանի համար հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) կողմից որևէ փաստաթուղթ, հայտարարություն, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», - ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան:

Նմանատիպ նյութեր