211652_close_icon

Սպիտակ տուն. մարդասիրական օգնությունով մոտ 20 բեռնատար մոտ օրերս կժամանեն Գազա

views-count1009 դիտում article-date 10:00 19-10-2023
Մոտ 20 բեռնատար մարդասիրական օգնություն Սինայի թերակղզուց Գազա կհասնի առաջիկա օրերին, վստահեցրել են Սպիտակ տունը՝ նախագահ Ջո Բայդենի Իսրայել կատարած այցից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ռազմական կաբինետի հետ ժամեր տեւած բանակցություններից հետո Բայդենն ասել է, որ Իսրայելը համաձայնել է բացել Եգիպտոս-Գազա Ռաֆահ անցումը, խիստ անհրաժեշտ սնունդ, ջուր և դեղորայք մատակարարելու համար՝ պայմանով, որ մարդասիրական օգնությունը ՀԱՄԱՍ-ը չի ուղղի իր կարիքների համար:

«Գազայի բնակիչները սննդի, ջրի, դեղորայքի և ապաստանի կարիք ունեն», - ասել է Բայդենը՝ խոստանալով շարունակել ապահովել Իսրայելի անվտանգությունը և պաշտպանել Իսրայելի այն վարկածը, թե երեքշաբթի գիշեր Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածը չի իրականացվել իսրայելական ուժերի կողմից, այլ «Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորման կողմից սխալմամբ արձակված հրթիռ» է եղել:

Բայդենի՝ Իսրայելից հեռանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ «Իսրայելը չի ​​խոչընդոտի Եգիպտոսով մարդասիրական օգնության հոսքին»։

Ավելի ուշ Բայդենը լրագրողներին ասել է, որ խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ, ով համաձայնել է վերաբացել Ռաֆահ անցակետը, որպեսզի մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներ թույլատրեն մտնել Գազա: 

Բայդենն ասել է, որ սահմանի մոտ գտնվող ճանապարհները վերանորոգման կարիք ունեն, քանի որ դրանք վնասվել են իսրայելական հարվածներից, սակայն օգնությունը կարող է տարածք հասնել մինչև ուրբաթ:

Նմանատիպ նյութեր