211652_close_icon
views-count1114 դիտում article-date 18:28 16-10-2023

Վահան Քերոբյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարի տեղակալ Բաքեր Ալհաբուբի հետ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարի տեղակալ Բաքեր Ալհաբուբի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ արդյունաբերության, արևային էներգիայի, ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում։

Ընդգծելով Հայաստանի աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ նախարարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Մերձավոր Արևելքի և ԵԱՏՄ անդամ-երկրների միջև։

Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր