211652_close_icon
views-count966 դիտում article-date 23:23 02-12-2022

Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը:

«Երկօրյա այցով գտնվում եմ Բելառուսի Հանրապետությունում։ Նախօրեին հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր, ողջունել ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը։ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում քննարկել ենք Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։

Գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այցի շրջանակում նաև ծանոթացել եմ բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը»,-գրել է Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր