211652_close_icon

Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը

views-count5871 դիտում article-date 22:12 29-05-2017
Մայիսի 27-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպամը՝ Կարեն Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ - Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, համատեղ ու համադրված աշխատանքի կարևորությունը: Ելույթից հետո նախարարի տեղակալ Նազարյանը պատասխանել է Հայաստան-ԵՄ գործընկերության քաղաքական երկխոսությանն ու ոլորտային համագործակցությանն առնչվող խորհրդաժողովի մասնակիցների բազմաթիվ հարցերին

Նմանատիպ նյութեր