68293 դիտում
15:49 15-10-2023
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107-ը. վիրավորներից մի մասին տեղում բուժօգնություն են ցուցաբերել պարեկներն ու իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 29-ամյա Հասմիկ Զ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ, 2-ամյա Սոֆի Օ.-ն, 59-ամյա Ժորժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի և պարեկներ Միսակ Հովհաննիսյանի ու Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ:
Վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող դեղատուփում եղած բժշկական պարագաները, ապա պարեկային ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանն ու 2-րդ վաշտի հարմանատար Ռոման Միրզախանյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Լիգա ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)