Մենք լծակից ու գործակից ենք ձեզ, միաբանվե՛նք հանուն Երևանի. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Երևանի քաղաքապետին. Tert.am
Մեծարգո՛ նախագահ, մեծահա՛րգ վարչապետ, մեծահա՛րգ ԱԺ նախագահ, պատվարժա՛ն ավագանու անդամներ և սիրելի՛ նորընտիր քաղաքապետ.
Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության ժամանակ ասել է Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Քաղաքամայր Երևանը հայի դարավոր երազանքների աննկուն տաճարն է, մեր ազգի հերոսական պատմության անառիկ ամրոցն ու խոսուն վկան: Հայոց քաղաքամայրը հայոց ոստանն է, հայի բնօրրանը, հույսերի եւ երազանքների գաղտարանը, օտար ափերում ապրող հայի կարոտը եւ հետդարձի կոչնակն ու հայ մնալու վսեմ խորհուրդը: Մենք ունենք վերքեր, ցավեր ու կորուստներ. Եկեք ամոքենք մեր վշտերը արդ սիրելով զորակցենք բռնի տեղահանված արցախցիներին, կարեկից լինենք, գրկենք նրանց, շիրակ անցնենք փորձություններով լի մեր ճանապարհը»,-ասել է նա:
Փոխանցելով եկեղեցու օրհնությունը նորընտիր քաղաքապետին՝ նա շարունակեց․
«Մենք լծակից ու գործակից ենք ձեզ, միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»։