Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` օրինախախտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին մեծ թվով քաղաքացիների, պետական պաշտոնյաների, հանրությանը հայտնի դեմքերի է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ են թույլ տվել:
Խախտում է համարվում նաև, եթե վարորդն ու ուղևորը ամրագոտի չեն կապում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներրի շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Toyota Avalon մակնիշի 34 NQ 318 համարնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ուղևորը հանրությանը հայտնի, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի