211652_close_icon
views-count26759 դիտում article-date 18:51 10-10-2023

Երևանում դանակահարել են 55-ամյա տաքսու վարորդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել, ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Մինչ քննիչների ժամանումը տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու կրտսեր պարեկ Ռազմիկ Զարգարյանը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Շիրակի փողոցի 72 հասցեում, որտեղ նրա հետ գումարային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ պատվիրատուն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին և դիմել փախուստի:

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը տաքսու վարորդ է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր