56561 դիտում
09:21 23-05-2022
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը մի քանի տոննա ավազով բարձված Scania կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև անապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քաջարանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)