211652_close_icon
views-count3148 դիտում article-date 21:33 08-10-2023

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը առաջիկա հանդիպումներին։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Այսօր թիմին կմիանա Նաիր Թիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը,Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:

Նմանատիպ նյութեր