«Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է». Իշխան Սաղաթելյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
«Դիմադրություն» շարժման անդամները երթի ժամանակ կանգ առան կառավարչական առանձնատների մոտ, հայտնում է News.am-ը:
Երթի մասնակիցները վանկարկեցին «Ամոթ, ամոթ», «Նիկոլ, դավաճան»:
Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատան մոտ դիմեց Փաշինյանին ասելով, որ նա ժողովրդի անունից երկիրը ներկայացնելու մանդատ չունի եւ նրա կողմից ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է:
« Մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետեւից ու ինչքան է գալու, դու պետք է գնաս: Դու մի ճանապարհ ունես, հեռանաս արագ եւ անցնցում, չփորձես այս երկիրը ապակայնունացնես, դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է»,-ասաց նա:
Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները շարունակեցին քայլել դեպի Ֆրանսիայի հրապարակ: