Պայթյունից տուժած 7 արցախցիներ տեղափոխվել են Ֆրանսիա և Բուլղարիա․ ՀՀ ԱՆ
Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար: Տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
«Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:
Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ նրանց վիճակը փոքր֊ինչ կայունացել է և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։
ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: