23336 դիտում
17:31 05-10-2023
Արարատի մարզի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին 50-ամյա ստահակին, ով կրակել և սպանել էր հարևանի շանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում հայտնաբերել են Արարատի մարզում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ստահակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 50-ամյա բնակիչ Հակոբ Վ.-ն որսորդական հրացանով գյուղում կրակել և սատկացրել է համագյուղացու շանը:
Ոստիկանները ժամերի ընթացքում պարզում են՝ որտեղ է գտնվում Հակոբ Վ.-ն և նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, տեսնելով, որ ինքն այլ ելք չունի, ներկայանում է Ոստիկանության Արտաշատի բաժին:
Փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ ինքն է կրակել շան ուղղությամբ, սատկացրել, ապա տարել և նետել իրենց գյուղի վերջնամասով անցնող ջրատարի մեջ: Նա ներկայացրել է նաև իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանը:
Հակոբ Վ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
46623 դիտում
23:25 24-02-2020
Արտակարգ դեպք Երևանում. 60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)