211652_close_icon
views-count24014 դիտում article-date 16:20 05-10-2023

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Մխչյան գյուղում. մասնակիցներից 2-ը հարազատ եղբայրներ են, տուժածն էլ ГАЗ 3110-ով հարվածել է եղբայրներից մեկին պատկանող Mercedes-ին.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 23-ին Մխչյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Մխչյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ա.-ի և Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 40-ամյա Գևորգ Ա.-ի ու 35-ամյա Արտաշես Ա.-ի միջև, որի ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել, ու այդ ժամանակ Սամվել Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք, ապա, միջադեպի վայրից հեռանալով, իրեն պատկանող ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գևորգ Ա.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Հայտնաբերվել է Սամվել Ա.-ն: 
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գևորգ Ա.-ին և Արտաշես Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր