26882 դիտում
19:52 04-10-2023
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո Գառնի գյուղի գլխավոր ճանապարհի հարևանությամբ կուտակված աղբը գյուղապետի հանձնարարականով սեփականատերը հեռացրեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Գառնի գյուղի գլխավոր ճանապարհի հարևանությամբ ակնհայտ տեսանելի վայրում կուտակված աղբի ու հակասանիտարական վիճակի մասին, ինչի արդյունքում տարածքում տիրում էր գարշահոտություն։
Հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Գառնիի գյուղապետի անմիջական հանձնարարականով սեփականատերը նշված վայրից հեռացրել է աղբը ու հիմա տարածքում վերացել է գարշահոտությունը։
Ինչպես ավելի վաղ գրել էր SHAMSHYAN.com-ը, անհերքելի փաստ է, որ վերջին տարիներին Կոտայքի մարզում՝ մասնավորապես Գառնի գյուղում, գյուղապետարանի կողմից հսկայական աշխատանքներ են կատարվել գյուղը զբոսաշրջիկների աչքին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։ Ապացույցը տնկված մեծ թվով ծառերն են, ասֆալտապատ ու արտաքին լուսավորությամբ ապահովված փողոցները, մի քանի օտար լեզուներով տարբեր հատվածներում տեղադրված կողմնորոշիչ ցուցանակները և այլն։ Ցավոք, գյուղի գլխավոր ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված աղբամանների մոտ տիրում էր գարշահոտություն, կարելի է ասել՝ մի ամբողջ բեռնատարի չափ աղբ է լցված, իսկ կիսակառույց շինությունն էլ օգտագործվում է որպես սանհանգույց, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ, հոտն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գառնիի գյուղապետարանը նախկինում սեփականատիրոջ նկատմամբ վարչական վարույթ է իրականացրել, սակայն, կարծես, դա իր դրական արդյունքը չէր տվել, հակառակ դեպքում «խոզանոց» հիշեցնող այդ պատկերի ականատեսը չէինք լինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21191 դիտում
18:54 05-07-2018
«Սանիթեք» ընկերությունն օպերատիվորեն արձագանքեց SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և հեռացրեց կուտակված աղբը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ