22885 դիտում
15:25 26-09-2023
Գառնի գյուղի գլխավոր ճանապարհի հարևանությամբ կուտակված է մի բեռնատար աղբ, տարածքում էլ տիրում է գարշահոտություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին Կոտայքի մարզում՝ մասնավորապես Գառնի գյուղում, գյուղապետարանի կողմից հսկայական աշխատանքներ են կատարվել գյուղը զբոսաշրջիկների աչքին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ, անհերքելի փաստ է։
Ապացույցը տնկված մեծ թվով ծառերն են, ասֆալտապատ ու արտաքին լուսավորությամբ ապահովված փողոցները, մի քանի օտար լեզուներով տարբեր հատվածներում տեղադրված կողմնորոշիչ ցուցանակները և այլն։
Ցավոք, այսօր գյուղի գլխավոր ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված աղբամանների մոտ տիրում է գարշահոտություն, կարելի է ասել՝ մի ամբողջ բեռնատարի չափ աղբ է լցված, իսկ կիսակառույց շինությունն էլ օգտագործվում է որպես սանհանգույց, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ, հոտն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գառնիի գյուղապետարանը նախկինում սեփականատիրոջ նկատմամբ վարչական վարույթ է իրականացրել, սակայն, կարծես, դա իր դրական արդյունքը չի տվել, հակառակ դեպքում այսօր «խոզանոց» հիշեցնող այս պատկերի ականատեսը չէինք լինի։
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+